Արարատը նոր համալրում ունեցավ


12:52 , 9 օգոստոս, 2013

Արարատը նոր համալրում ունեցավArmsport.am-ը գրում է.

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել 23-ամյա իրանահայ պաշտպան Արմեն Թահմազյանի հետ: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանից:

«Թահմազյանը որոշ ժամանակ մարզվեց մեզ մոտ, որից հետո հասկացանք, որ նա կարող օգտակար լինել թիմին: Հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում: Նախկինում ելույթ է ունեցել իրանական թիմերում, իսկ այժմ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան»,- նշեց Աբրահամ Խաշմանյանը:

Վաղը` օգոստոսի 10-ին, «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտի» հետ:

«Այս խաղում հնարավորություն կտանք հիմնականում այն խաղացողներին, ովքեր չեն մասնակցել առաջնության մեկնարկային տուրին: Հնարավորություն կունենանք գործի մեջ տեսնել նոր խաղացողների»,-եզրափակեց Աբրահամ Խաշմանյանը: