ՀԱՊԿ երկրները մտադիր են զարգացնել միջպետական տեղեկատվական փոխգործակցությունը


00:05 , 4 մարտ, 2021

Tert.am-ը գրում է․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ներկայացուցիչները Ճգնաժամային արձագանքման հարցերով կենտրոնի հիման վրա քննարկել են երկրների միջպետական տեղեկատվական փոխգործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել են ՀԱՊԿ Միավորված շտաբից:

«Ժողովի նպատակը ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի և ազգային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կատարելագործումն է», - մամուլի ծառայությունը մեջբերում է Միավորված շտաբ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սոդորովին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ