Եթե կարճ ժամանակում չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը, որովհետև թուրքական ներխուժումը լինելու է ամիսների խնդիր. Վահե Հովհաննիսյան


21:39 , 3 մարտ, 2021

Tert.am-ը գրում է․

Հայաստանում պետություն ունենալու և չունենալու պայքար է, ինչքան էլ բարդ է իրավիճակը, ինչքան էլ ճգնաժամը խորքային է, նրա ձևակերպումը պարզ է և հանգում է մի նախադասության՝ պետություն, թե չպետություն: Գնում է պարզ և մարդկանց հասկանալի մի պայքար և սրա, որ կողմը կհաղթի՝ պետությա՞ն, թե՞ չպետության, կախված է առաջիկա ամիսներից. այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո որոշակի տրամաբանական փուլեր են անցել, պատերազմից անմիջապես հետո պետական համակարգում, ժողովրդի մեջ եղել է շոկային վիճակ, և այդ տրամադրությունն աստիճանաբար անցնում է:

Հովհաննիսյանի խոսքով՝ երբ հայկական բանակի վերնախավը մեզ զգուշացնում է, որ մեր պետությունը կանգնած է կործանման եզրին, դրանից հետո քննարկել՝ ո՞ր հանրահավաքում ինչքա՞ն մարդ եկավ, չորրորդական հարցեր են. «Ուզում եմ դիմել հասարակության այն մասին, որը տանն է, մշտապես դիտորդ են՝ ուզում եմ պարզ բոլորին առաջարկել կարդալ հայկական բանակի հայտարարության տեքստը: Գիտե՞ք, երբ մեկ տարի առաջ Էրդողանն ու Ալիևն էին սպառնում, հայ հասարակությունը չլսեց, ու ստացանք պատերազմ, հիմա մենք չենք լսում մեր բանակի զգուշացումն ու գնում ենք կործանման, էլ ո՞ւմ պետք է լսենք: Մենք չենք լսում թշնամու զգուշացումը, մեր անվտանգության միակ հույսը՝ հայկական բանակի վերնախավը զգուշացնում է՝ էլի չենք լսում, այդպես հնարավոր չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ