Հայաստանում քաղաքական աղետը ոչնչացնում է Ղարաբաղը. Մոդեստ Կոլերով


21:04 , 3 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Անդրկովկասում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը կարևոր դեր է կատարում տարածաշրջանում ուժերի ապագա հավասարակշռության համար: Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ կարծիք է հայտնել գործակալության գլխավոր խմբագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:  

«Դա ծանր պատմական աղետ է Ռուսաստանի շահերի համար: Ես չեմ ուզում այստեղ նմանակել գործիչներին, ովքեր դա պարտություն են համարում: Ռուսաստանը բավարար ռազմաբազաներ ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում, որպեսզի իրեն հանգիստ զգա: Սակայն այնուամենայնիվ, Հայաստանում ձևավորված քաղաքական աղետը ոչնչացնում է Ղարաբաղը, վերացնում է ուժերի հավասարությունն Անդրկովկասում: Ռուսաստանն ազդեցության գործիքներ չունի, աշխարհասփյուռ հայությունը նույնպես նման ազդեցության միջոցներ չունի: Հայաստանի ներսում իշխանության այլընտրանք չի ստեղծվել և կարծում եմ՝ մոտ ապագայում չի ստեղվի», - կարծիք է հայտնել Կոլերովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ