Գուցե ոստիկանությունը նախապես որոշել է ուժ կիրառել և հիմքեր են նախապատրաստում դրա համար․ Ա․ Վանեցյանը՝ հնարավոր սադրանքի վերաբերյալ ոստիկանության հայտարարության մասին


18:39 , 3 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Անթույլատրելի և անընդունելի է այդպիսի ուժի ցուցադրումը, այստեղ հավաքված են  խաղաղ ցուցարարները․ այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ-ի դարպասները զոդել են, տեղադրել են լուսաձայնային նռնակներ և տեղում են նաև դիպուկահարները:

« Արդեն 6-րդ օրն է այստեղ շուրջօրյա ակցիա ենք իրականացնում և որևէ միջադեպ ցուցարարների կողմից չի եղել: Մենք մնալու ենք օրենքի շրջանակներում, հանրային ճնշումը շատացնելու ենք և  հասնելու ենք մեր նպտակների իրագործմանը»,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, որ հավաքի մասնակիցները, հնարավոր է, սադրանքների դիմեն, Վանեցյանն ասաց, որ հրապարակային դիմում է ոստիկաններին՝ ասելով, որ իրենք սադրանքի գնալու նպատակ չունեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: