Ադրբեջանցի պաշտոնյան Աղդամում պայթել է ականի վրա


17:21 , 3 մարտ, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանի բնակիչը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում Ադրբեջանի քաղաքացին պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։


Նշվում է, որ Արտեզյան հորատանցքերի շահագործման վարչության պետ Հաֆիզ Ազիզզադեն, գտնվելով Նովրուզլու գյուղում, պայթել է ականի վրա է:

Տղամարդը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։ Փետրվարի 25-ին նման միջադեպ է տեղի ունեցել Ջրականում (Ջեբրայիլ)։ Տղամարդը վնասվածքներ էր ստացել ՝ պայթելով ականի վրա։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության: