Հունաստանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


16:09 , 3 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Կենտրոնական Հունաստանում գտնվող Թեսալիայի շրջանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտին հղումով։ 

Նշվում է՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12։16-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլասսոնա քաղաքի մոտակայքում՝ Լարիսա քաղաքից 29 կիլոմետր հեռավորության վրա, Աթենքից 250 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։