Վերջում պարզվելու է, որ ռազմարդյունաբերության բյուջեի մեծ մասն ինչ-որ գովազդային գործակալությունների է փոխանցվել վիդեոների ու բուկլետներ համար


13:31 , 3 մարտ, 2021
Որոշ ժամանակ է՝ ԲՏ նախարարությունն «ակտիվ աշխատում» է։
Կհարցնեք. ի՞նչ իմացար։ Պատասխանեմ. իմացա գովազդային տեսահոլովակներից։
Դրամատիկ երաժշտություն, արագ փոփոխվող կադրեր, որոնցում տեսախցիկն ինչ-որ սարքեր է ցույց տալիս, ինչ-որ ձեռքեր ինչ-որ կոճակներ են սեղմում, և այլն։ Հա, ու նաև ԱԹՍ-ներ են տեղից պոկվում։
Ու վերջ։
Հասկացանք, սովորել եք Adobe Premier ծրագրով դրամատիկ երաժշտություն դնել ու համապատասխան տեսաշարք դրա տակ մոնտաժել։
Հետո՞։
Այդպես շուտով 3 տարին կլրանա, ինչ այդ անօդաչուները տեղից պոկվում են, և՞։
Ես էլ կարող եմ մի քանի այնպիսի տեսահոլովակ նկարահանել, որոնցում Հայաստանն իբր ատոմային զենք ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է արտադրում։
Վերջում պարզվելու է, որ ռազմարդյունաբերության բյուջեի մեծ մասն ինչ-որ գովազդային գործակալությունների ու վիդեոստուդիաների փոխանցվել վիդեոներ նկարահանելու ու բուկլետներ տպելու համար։
Այս հորթերին պատերազմն ընդհանրապես դաս չեղավ։ Նույն լոպազ, լկտի ու դատարկ ձևով իրենց ծայրիկությունը շարունակում են...
Մինչև սիքտիր չարվեն, ոչ մի բան դզվելու շանս չունի մեր երկրում։