Ռոնալդուի հերթական տպավորիչ ցուցանիշը


13:16 , 3 մարտ, 2021

Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 25-րդ տուրի «Սպեցիայի» դեմ խաղում (3: 0):

Այս գոլը նրա 20-րդն էր Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում:

Այսպիսով, Ռոնալդուն 12-րդ անընդմեջ մրցաշրջանում առաջնությունում առնվազն 20 գոլ է խփում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունիսին կլքի իտալական ակումբը: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը: