12:25 , 9 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Ավստրալիայում կենգուրուն փրկել է անտառում մոլորված 7-ամյա Սայմոն Կրյուգերին:
Topnews.ru-ի փոխանցմամբ` 7-ամյա երեխան կորել էր Դիպ-Կրիկ արգելոցում, իսկ այս ամիսներին արգելոցում ջերմաստիճանը գիշերները հասնում է -6-ի:
Տղայի ծնողները դիմել են ոստիկանություն` իրենց երեխային գտնելու խնդրանքով: Սայմոնին գտնելու համար օգտագործվել է ուղղաթիռ: Մեկ օր տևած որոնողական աշխատանքներից հետո` նրան հայտնաբերել են անտառում:
Երեխան հայտարարել է, որ քնել է ծառի վրա, կողքին եղել է մի կենգուրու, որը չի թողել, որ նա սառչի: