Պերեսը վստահ է, որ Բեյլը «Ռեալ» կտեղափոխվի


12:16 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ կարող է ձեռք բերել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի իրավունքները: 

«Արքայական ակումբ»-ի և «Տոտենհեմ»-ի նախագահների վերջին բանակցություններն անարդյունավետ էին: Լևին աստղաբաշխական գումար է պահանջում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, իսկ Պերեսն արդեն ակնարկել է, որ չի պատրաստվում այդքան մեծ գումար վճարել: Խոսք էր գնում 100 մլն եվրոյի մասին:

Այնուամենայնիվ, Պերեսն ասել է, որ բանակցությունները դանդաղ, բայց հաջող ընթացք ունեն: Ակումբի նախագահը չի բացառել, որ Բեյլը Մադրիդ կտեղափոխվի օգոստոսի վերջին: