Հրվ․ Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ


10:42 , 3 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Հարավային Սուդանում տասը մարդ է զոհվել South Supreme Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է Korrespondent–ը:

Նշվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ջոնգլեյ նահանգի Ուրոր շրջանում: Ինքնաթիռում 8 ուղևոր է եղել՝ 7 կին և 1 տղամարդ, ինչպես նաև անձնակազմի երկու անդամ. բոլորը զոհվել են: Վթարից տուժածների ինքնությունը պարզվում է:

Ըստ US Today News-ի, ինքնաթիռը վարձակալված է եղել գործարարների կողմից: Դրա անկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Միևնույն ժամանակ ավիաընկերությունից տեղեկացրել են, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ է պատահել: