«Հրապարակ»․ Թրքամետ գործիչ Սամսոն Օզարարատը Փաշինյանի և Էրդողանի կապավո՞րն է


10:53 , 3 մարտ, 2021

«Երկու օր է՝ հայաստանյան լրատվամիջոցներն ալե­կոծված են հերթական սկան­դալային լուսանկարից: Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է Ֆրանսիայում բնակվող թրքամետ գործիչ Սամսոն Օզարարատի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ՝ Երևանի հյուրանոցներից մեկում:

Օզարարատի և Իգիթյանի ընկե­րությունն իրենց անձնական գործն է, իհարկե: Մանավանդ, որ Օզարա­րատը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներից աշխատել է հայ-թուրքական հարաբե­րությունների բարելավման ուղղութ­յամբ, իսկ Հովհաննես Իգիթյանն այն ժամանակ նույնպես պատգա­մավոր էր, ՀՀ Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հաճախ լինում Էր Ֆրանսիայում: Բայց այսօրվա լարված իրավիճա­կում, Թուրքիայի հետ թշնամանքի տասնապատիկ ավելացման, Նիկոլ Փաշինյանի դեմ հանրային անվստա­հության, նրան դավաճանության ու թրքահաճո գործելակերպի մեջ հանրային մեղադրանքի պայմաննե­րում թրքամետ, Թուրքիայում ծնված գործչի այցը կասկածելի է: Չի բա­ցառվում, որ հենց նա է ապահովում Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նա­խագահ էրդողանի մութ կապը: Նիսում ապրող հայերը՝ ֆրանսիական այն քաղաքում, որտեղ բնակվում է Սամսոն Օզարարատը, կարծում են, որ Նա էրդողանի ու Փաշինյանի մի­ջև կապավորի դեր է կատարում, որն ինչ-որ տեղեկություն է Փաշինյանից ստանալու ու փոխանցելու թուրքա­կան իշխանություններին:

Այստեղ նրան «թուրքի գործա­կալ» են համարում, որը «88-ի երկրաշարժէն ի վեր Հայրենիքը ներքուստ քանդելու մասնագետ է»: Մեզ հետ կապ հաստատած Նիսի հայ համայնքի ներկայացուցիչները նաև շեշտում են, որ Օզարարատը ժամանակին ինտրիգներ է ստեղծել Նիցցայում, պառակտել է տեղի հայ համայնքը՝ իրեն ենթարկվող հոգևոր հովիվ Վահանի հետ, իսկ էջմիածի­նը, չգիտակցելով նրա արածի ազդե­ցությունը, բավարար չի պայքարել նրա դեմ: Գրում են, որ նա շատ մտե­րիմ է «Նիս, Մոնաքո ապրող տարի մը ուսանող DJ էդուարդ Աղաջանեան հետ, ինչբես նաև ԱՆդրանիկ Քոչարյանի և Ռուբեն Ռուբինյանին հետ»:

Նոր, հեղափոխական իշխա­նության հետ Օզարարատի կապն աչքի էր ընկել անցյալ տարվա հուլի­սին, երբ այն ժամանակվա առողջա­պահության նախարար Արսեն Թորոսյանի ռեյտինգը բարձրացնելու նպատակով կազմակերպվել էր ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան, որոնք, իբր, պետք է օգնեին կորոնավիրուսի դեմ պայքարին: Օզարարատը, որպես «SOS Armeni Կոտ դ՝ Ազուր» կազմակերպության ղեկա­վար, ապահովել էր ֆինանսական մասը՝ ինքնաթիռի տոմսեր, «Մարիոթ Արմենիայի» համարներ, բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձը:

Մենք փորձեցինք ԱԺ պատգա­մավոր Հովհաննես Իգիթյանից տե­ղեկություն ստանալ, թե ինչ հանդի­պում է ունեցել «SOS-Armenie Cote d՝Azur» կազմակերպության ղեկա­վար Սամսոն Օզարարատի հետ և ինչպես է մեկնաբանում ZԼՄ-ներում երեկ տարածված տեղեկությունները: Ի պատասխան, նա մեզ ուղարկեց «ՏՕՏ-Armenie Cote d՝Azur» կազմակերպության տարածած հաղոր­դագրությունը, որում նշվում է, որ պարոն Օզարարատը կազմա­կերպության կողմից հաստատված ծրագրի շրջանակում այցելել է Հա­յաստան փետրվարի 20-24-ը, որ մաս­նակցել է քննարկումների հետևյալ հարցերով, հետպատերազմյան շրջա­նում հումանիտար օգնություններ, վիրավորների և տեղահանվածների հարցերով համագործակցություն, նախարարության հետ համատեղ իրականացվող Covid 19-ի դեմ պայքարի ծրագրի շարունակություն՝ ֆրանսիական փորձի փոխանակումը ներառյալ, ուսումնական և հումանի­տար հարցերով: Էրդոդանի և Փաշինյանի միջև ինչ-ինչ տեղեկատվա­կան փոխանակումների մասին հա­ղորդագրության մեջ ոչ մի բառ չկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: