12:00 , 9 օգոստոս, 2013Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բացահայտել են առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու եղանակով խոշոր չափի ավազակային հարձակման դեպքը:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հուլիսի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Էմինեսկու 2-րդ փողոցի 19-րդ տանը մահացած կին կա: Նշված հասցե մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Անյա Մուսայելյանն էր:
Ձեռնարկված օպերատիվ տեղեկությունների հիման վրա այսօր Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ–Զեյթունի ոստիկանները Լոռու մարզի Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 23 շենքից Երևան են տեղափոխում 25-ամյա Արթուր Շահինյանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ