Պարոն Գասպարյան, պետք է լինի հեղափոխություն, իսկ ձևաչափը փորձեք դուք որոշել՝ քաղաքական ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ․ Արսեն Նիկողոսսյանը՝ ԳՇ պետին


02:25 , 3 մարտ, 2021
Բաց նամակ Օնիկ Գասպարյանին
Պարոն Գասպարյան, ես արժանապատիվ հայ քաղաքացի եմ, ով արժանապատվորեն ապրում է ՀՀ-ում և ծառայել է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ։ Հանուն մեր պետականության ամրապնդման կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը։ Արժանապատվությունը ինձ համար արժեք է, որի համար կարելի է չխնայել կյանքը։ Իմ ծնողները ինձ դաստիարակել են հայրենասեր մարդ։ Բայց այսօր ՀՀ-ն գնում է կործանման և Հայրենիք կործանողը շիզոֆռենիկ նիկոլն է։
Ես մի գրամ անգամ կասկած չունեմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում տեղի է ունեցել դավաճանություն և այդ դավաճանը նիկոլ փաշինյանն է՝ իր թիմով։
Պարոն Գասպարյան, պետք է լինի հեղափոխություն, իսկ ձևաչափը փորձեք որոշեք Դուք՝ քաղաքական ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։ Քանզի նիկոլ փաշինյանը արդեն, փաստացի երևում է, որ թրքամետ քաղաքականություն է վարում, և Հայաստանը պառակտել է. դա երևում էր իր հանրահավաքի ժամանակ՝ «Շուշին ադրբեջանինն է, Արցախը ադրբեջանական է»։ Փորձեք և դարձեք ազգային հերոս, մեր թշնամու առաջ չոքած այս հոգեկան հիվանդին, ո՛չ ասեք և հայ ազգին դուրս բերեք այս թրքամետ բռնապետի ճանկերից։