Վրաստանի արտգործնախարարը վաղը կայցելի Թուրքիա


23:12 , 2 մարտ, 2021
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով մարտի 3-ին կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը` հղում տալով Թուրքիայի արտգործնախարարությանը:

Այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորությունները, տեղի կունենա տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակում:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին նախատեսվում էր Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, բայց նույն օրը հանդիպումը հետաձգվել է՝ Վրաստանի կառավարության հրաժարականի պատճառով: