Հայաստանը դադարում է լինել միջազգային իրավունքի սուբյեկտ. Արման Նավասարդյան (Video)


21:23 , 2 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Հայաստանը դադարում է լինել միջազգային իրավունքի սուբյեկտ, դրա պատճառն այն է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերությունները ճիշտ չեն կառուցվում։ Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Ադրբեջանն ու Թուրքիան փայլուն աշխատում են այս ուղղությամբ։ Հայաստանում այսօր որոշակի շրջանակների կողմից իրագործվող քաղաքականությունն այն մասին, թուրքերը մեր բարեկամներն են, դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատել, բացել սահմանները, խաղաղություն պետք է լինի Ադրբեջանի հետ, այս ամենը կարող է բերել այն վիճակի, որ Հայաստանը կդադարի լինել միջազգային իրավունքի սուբյեկտ»,–նշեց Նավասարդյանը։

Արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձավ նաև «Իսկանդեր»–ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու ընդգծեց, որ սա սարսափելի մեծ սխալ էր, որ թույլ տվեց իշխանությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ