Դու իմ կյանքն ես եռագույն (Video)


20:13 , 2 մարտ, 2021
Դու անկախ ես, պարզ ու շիտակ,
Գենն է քո ազնվագույն:
Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ,
Դու իմ ՍԻՐՏՆ ես եռագույն:
Նարեկացով հազար գիտակ
Հողդ է ծնել սրբագույն:
Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ,
Դու իմ ՄԻՏՔՆ ես եռագույն:
Կյանք են դրել քո հարկի տակ
Եղբայրներս լավագույն:
Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ,
Դու իմ ՍԵՐՆ ես եռագույն:
Մեկ-մեկ տերերդ են խեղկատակ...
Դուրս թուրք է, շուրջդ թույն,
բայց Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ,
Դու իմ ԲԱԽՏՆ ես եռագույն:
Չի կպնի քեզ չոռ ու պիտակ,
Իմ օջախ, իմ տուն, իմ բույն...
Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ
Դու իմ ԿՅԱՆՔՆ ես եռագույն: