17:07 , 9 օգոստոս, 2013
Դուրս վազելով անձրեւի տակ` այդ 15 եւ 16 տարեկան աղջիկները պարզապես ուրախացել են, ինչպես դեռահասները: Ցատկել, վազել են միասին, մյուս երեխաների հետ, ծիծաղել ու պարել: Այդ ամենը տեղի է ունեցել Չիլաս քաղաքում` Պակիստանի հյուսիսային շրջան, ինչ - որ մեկը ձայնագրել է այն հեռախոսի տեսախցիկով: Իսկ անձրեւի տակ աղջիկների պարը նրանց կյանքի գինն է արժեցել:
Վիդեոն արագ տարածվել է բջջային հեռախոսների միջոցով, եւ մուսուլման լիդերները անմիջապես արձագանքել են. «Ամոթ: Թաց հագուստով աղջիկները պարում են, եւ հիմա մեր հավատացյալ տղամարդիկ, նայելով հեռախոսներին, գայթակղվում են»: Տղամարդկանց զգայասիրության համար նահապետական երկրներում կանայք են միշտ պատասխանատու, եւ, ի վերջո, Նուր Բասրա եւ Նուր Շիզա քույրերին մեղադրել են անբարո վարքի համար եւ մահապատժի են ենթարկել:
Աղջիկները սպանվել են հինգ գրոհայինների կողմից իրենց տանը մոր հետ միասին, հայտնում է «Sunday Times»-ը:
Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովը ասել է, որ ամեն տարի երկրում առնվազն հազար կանայք եւ աղջիկներ են սպանում` իրենց ընտանիքի պատիվը գցելու մեղադրանքով: