Ի՞նչ անել, եթե երեխան վատ բառեր է օգտագործում. 8 խորհուրդ ծնողներին


12:10 , 9 օգոստոս, 2013

Բոլորիդ հետ էլ պատահած կլինի փողոցում, երթուղայինի մեջ, խանութում` փոքրիկ երեխան վատ բառեր է օգտագործում, հայհոյանքներ, իսկ ծնողները վատ վիճակի մեջ են հայտնվում, ամաչում են, չգիտեն` ինչ անեն: Իհարկե, շատերը անմիջապես մտածում են, որ երեխային նման բառեր ընտանիքում են սովորեցրել: Բայց միշտ չէ, որ դա համապատասխանում է իրականությանը: 

Ինչքան էլ ընտանիքում երեխային ճիշտ դաստիարակություն  տան, գեղեցիկ խոսել սովորեցնեն, արգելեն սերիալներ ու անմակարդակ հաղորդումներ նայել, միևնույն է` հնարավոր չէ երեխային զերծ պահել հասարակության մեջ առկա անցանկալի երևույթներից: Երեխայի շրջապատը չի սահմանափակվում միայն ընտանիքի անդամներով: Նրա սոցիալիզացիայի մեջ մեծ դեր են խախում նաև բակը, հասակակաիցները, մանկապարտեզը, իսկ այնտեղ ոչ բոլոր երեխաներն են նորմալ դաստիարակված, և հաճախ մեր երեխաները իրենց հասակակիցներից սովորում են բաներ, որ երբեք չեն տեսել կամ լսել  իրենց ընտանիքներում: 

Եվ այսպես, ի՞նչ անել, եթե ձեր երեխան վատ բառեր է օգտագործում: Նախ պետք է մոռանաք երեխային ծեծելու, նրան պատժելու, գոռալու մասին, դա պայքարի ամենաանօգուտ եղանակն է:

10 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ, եթե երեխան փողոցից տուն է բերել վատ բառեր`

1. Խուճապի մի մատնվեք

Եթե ձեր երեխան հայհոյանքներ է օգտագործում, խուճապի մի մատնվեք, նա դա գիտակցված չի անում: Երեխայի` վատ բառեր օգտագործելը չի նշանակում, որ դուք վատ ծնող եք, և որ նրան հանցագործ ապագա է սպասվում:

2. Ուշադրություն մի դարձրեք

Նման դեպքում լավագույն բանը, որ դուք կարող եք անել, ուշադրություն չդարձնելն է, քանի որ բոլորս էլ գիտենք, որ հաճախ երեխաները անում են մեր ասածի հակառակը: Դուք գոռում եք, որ նա չկրկնի այդ բառերը, իսկ նա ծիծաղում է ու նորից կրկնում: Երեխաներին թվում է, թե դա խաղ է, ու դուք խաղում եք իր հետ:

3. Հարցրեք երեխային` «Իսկ դու գիտե՞ս` ինչ է դա նշանակում»

Երեխան կհայտնվի բարդ իրավիճակում, նա չգիտի ինչ պատասխանել, չէ՞ որ ինքն էլ չի հասկանում դրա իմաստը: Այս հարցից հետո նա կսկսի մտածել` արդյո՞ք արժի օգտագործել մի բառ, որի իմաստը չես հասկանում, չգիտես` ինչ ես ասում այդ բառով:

4. Պատասխանեք գոյություն չունեցող բառով

Սա հոգեբանական մեթոդ է, ասեք երեխային, որ չկրկնի ուրիշների բառերը, այլ ինքն իրենը հորինի, միևնույն է, նա դրա իմաստը չի հասկանում:

6. Ասեք, որ դա ձեզ տխրեցնում է

Փոքր երեխաների համար ամենակարևորը ծնողների կարծիքն է: Նրանք ամեն ինչ անում են ծնողների ուշադրությանը արժանանալու համար: Եվ երբ դուք ասում եք, որ նեղացել եք նրանից և չեք խոսում հետը, նա կփորձի ձեզ «հաճոյանալ»:

7. Հսկեք ձեր խոսքը

Եթե դուք երեխայից պահանջում եք գեղեցիկ խոսք, նախ ինքներդ պետք է օրինակ ծառայեք: Հսկեք ձեր էմոցիաներն ու խոսքը, անգամ ամենաբարկացած պահերին ձեզ ավելորդ բառեր թույլ մի տվեք երեխայի ներկայությամբ:

8. Երեխայի համար շատ կարդացեք

Քնելուց առաջ պարտադիր հեքիաթ կարդացեք երեխայի համար: Հարստացրեք նրա բառապաշարը, հատուկ առոգանությամբ ու շեշտադրմամբ կարդացեք, թող երեխայի մեջ տպավորվեն բառերը: Եթե զգում եք` նա չի հասկանում, առօրյա լեզվով բացատրեք իմաստները: