Նիկոլ Փաշինյանը ինձ վաղը հրավիրել է քննարկումների, ես ընդունել եմ հրավերը. Էդմոն Մարուքյան (Video)


13:42 , 2 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանը և առաջարկել հանդիպում-քննարկում ունենալ իր հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես համաձայնությունս տվել եմ, երբ հանդիպենք ու քննարկենք բոլոր առաջարկները, հանդիպումից հետո կհայտնեմ՝ ինչ ենք քննարկել և ինչ եզրահանգման ենք եկել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր առաջարկը վարչապետի թեկնածու չառաջադրվելու վերաբերյալ ուժի մեջ է: «Ես պատրաստ եմ ստորագրել հուշագիր և իմ երեկվա հայտարարությունից հետո որևէ բան չի փոխվել, ես իմ խոսքի տերն եմ, ես իմ առաջարկի տերն եմ, որին արձագանք չի եղել»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանն ասաց՝ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանից պահանջելու է փաստեր երեկվա հայտարարության հետ կապված, որ Օնիկ Գասպարյանը կատարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը:

«Վարչապետը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել այս փաստաթուղթը ստորագրելով, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի և խորհրդարանական խմբակցության ղեկավար, ապացույցներ եմ պահանջելու վարչապետից, այդ ապացույցների հրապարակում»,- տեղեկացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: