Ինձ ժամանակ է հարկավոր. Գվարդիոլա


11:27 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակնարկել է, որ պետք չէ յուրաքանչյուր խաղից հրաշքներ ակնկալել: 

Իսպանացի մասնագետը նշել է, որ շատ կարճ ժամանակ է աշխատում թիմում:

«Այնքան էլ հեշտ չէ հաղթանակ տանել յուրաքանչյուր խաղում: Երկրպագուները կարծում են, որ ամեն անգամ մենք պետք է 6:0 հաշվով առավելության հասնենք մրցակցի նկատմամբ: Սակայն դա հնարավոր չէ: Ընդամենը 6-7 շաբաթ է, ինչ ես աշխատում եմ թիմի հետ: Ժամանակ է հարկավոր»,- ասել է Գվարդիոլան: