Սերժը չէր իմանում այդ պարզ հնարքը, փաստորեն, պարզվեց շարունակելու համար ընդամենը պետք էր ներողություն խնդրել, մի կաթիլ էլ արցունք գլորել


12:09 , 2 մարտ, 2021
Եթե չգիտես ինչ անել, ներողություն խնդրիր: Անկախ արարքիդ չափից, հետևանքներից, ընդամենը ներողություն խնդրիր: Եթե կարող ես հետն էլ մի հատ արցունք գլորել, գլորիր: Մեր սերիալների ու տապասիաների վրա դաստիարակված հուսահատ, բայց խիստ հուզառատ ժողովուրդն անպայման կգնահատի: Հետո կարող ես շարունակել նույն ոգով: Ով բան ասի, կարող ես մունաթ գալ՝ բայց ես ներեղություն խնդրեցի, չէ՞... Սերժը չէր իմանում այդ պարզ հնարքը, փաստորեն, պարզվեց շարունակելու համար ընդամենը պետք էր ներողություն խնդրել ու հեղափոխություն բան, ամեն ինչ հօդս էր ցնդելու: Բոլորը հուզված ցրվելու էին տներով: Ի վերջո հո կարևորը էն չէր, թե ինչի համար ենք հավաքվել, այլ էն որ էմոցիոնալ բավարարվածություն ստանանք: Պարզ սխեմա է: Նորմալ հասարակություններում մարդիկ տոմսի փող են վճարում կինո, թատրոն, համերգ, ցուցահանդես ու գիրք են գնում իրենց էմոցիոնալ պահանջմունքները բավարարելու համար, որպեսզի ռեալ կյանքում լինեն մաքսիմալ կշռադատված, սառնասիրտ ու հաշվենկատ, մեզ մոտ տարների կյանք ու արժանապատվություն են վճարում մի քանի կեղծ էմոցիա քաղելու համար, որ հետո թատրոն-համերգի պես թիթիզ բաների վրա փող չունենան էլ ծախսելու: Ներեղություն խնդրիր, եղածը մի բան չի, ոչ մի տեղից չես գնել, ոչ մի բան չես վճարելու, գրպաններդ լիքն են դրանցով, դարակներդ, չուլանիդ ու գարաժիդ մեջ արդեն տեղ չկա դրանցից, պահում ես ի՞նչ անես: Մի քիչ բաժանիր, բայց փոխարենը բոլորի սիրտն ու միտքը երկուսը մեկում ակցիայով կգնես: