«Նիկոլ Փաշինյանի երեկվա երթը ոտքերով Եռաբլուրը տրորել էր, Արցախի, զոհերի ու գերիների անարգում». Նաիրա Զոհրաբյան


12:54 , 2 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Երեկ ոչ թե հանրահավաք էր, այլ խնջույք, որտեղ Նիկոլ Փաշինյանը օգտագործեց իր ողջ վարչական ռեսուրսը. այդպիսի բան Հայաստանի պատմության մեջ երբևէ չէր եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեկ փարթի էր, այլ ձևակերպում չկա: Այդ դըմփ-դըմփ-հուն և գոռում-գոչյունները շոու էր, փարթի, որևէ այլ գնահատական չեմ կարող տալ, երեկ նա կիրառեց աննախադեպ վարչական ռեսուրս, Հայաստանի պատմության մեջ չի եղել նմանատիպ դեպք, երեկվա երթը համարում եմ՝ ոտքերով Եռաբլուրը տրորել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա կարծիքով՝ երեկվա երթը զոհերի, Արցախի և գերիների անարգում էր. «Որևէ բացատրություն չկա այդ գոռում-գոչյուններին և ցնծությանը»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց՝ նամակներ է ստանում, որտեղ նրան ասում են, թե քաղաքացիններին բռնի ուժով տարել են Հանրապետության հրապարակ և  սպառնացել աշխատանքից ազատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: