11:07 , 9 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը 1970թ. մարտին 6 փորձ է արել Pretty Saro երգը ձայնագրելու համար։ Սակայն դրանցից և ոչ մեկը հաջողություն չի ունեցել, և երգը չի հայտնվել Self Portrait ձայնապնակում, ինչպես նախատեսված էր, գրում է buro247.ru-ն։
Նյութը մոռացության էր մատնվել 43 տարի։ Ստեղծագործությունն օգոստոսի 27-ին լույս կտեսնի Another Self Portrait ալբոմի կազմում, որը բաղկացած է Nashville Skyline, Self Portrait և New Morning ալբոմներից հավաքած 35 երգերից։
Կինեմատոգրաֆիստ Ջենիֆեր Լեբոն երգի հիման վրա տեսանյութ է նկարահանել, որի համար օգտագործել է Կոնգրեսի գրադարանում պահվող լուսանկարները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ