Նիկոլի հանրահավաքին մասնակցած մարդիկ պետք է հասկանան, որ կիսում են Հայաստանը թուրքին նվիրելու ծրագրի պատասխանատվությունը


03:56 , 2 մարտ, 2021
Ունեցեք այնքան ուժ, որ ստիպողաբար թուրքի ստրուկ չդառնաք:
Նայեք Սիրիային և հասկացեք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որոնք թույլ են տվել Թուրքիային մտնել իրենց ներքաղաքական կյանք: Ես չեմ խոսում դարավոր թշնամանքի, բազմաթիվ լուրջ պատճառների մասին, որոնց առկայությունը խոչընդոտում է թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին անգամ մտածելուն:
Մի կողմ թողնենք նույնիսկ պատմությունը, զուտ նայեք Սիրիային, եթե տեղյակ չեք, հարցրեք Հայաստան եկած բազմաթից սիրիահայերից մեկնումեկին, թե ինչ երկիր էր Սիրիան և ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիայի հետ սահմանները բացելուց և հարաբերություններ հաստատելուց կարճ ժամանակ անց այն վերածվեց ավերակների:
Հարցրեք՝ արդյոք հնարավոր է թուրքերի հետ բարեկամություն անել, եթե չես խոսում ուժեղի դիրքերից, հարցրեք, թե ինչ է լինում, երբ թուրքերը սկսում են խառնվել ներքաղաքական հարցերին:
Այն մարդիկ, ովքեր այսօր մասնակցել են թուրքերի կողմից հովանավորվող իշխանության հանրահավաքին, պետք է քաջ գիտակցեն, թե ում են պաշտպանում, պետք է հասկանան, որ կիսում են Հայաստանը թուրքերին նվիրելու հրեշավոր ծրագրի պատասխանատվությունը: Ես չեմ հասկանում այն, որ ստիպողական բերել են, ես ամբողջ կյանքում չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ստիպողաբար որևէ բան են արել: Չեմ ցանկանում որևէ բնորոշում տալ, բայց չեմ կարող հասկանալ և վերջ: Ես անցել եմ բավարար փորձությունների միջով, որպեսզի իրավունք ունենամ պնդել, որ հնարավոր է լինել ուժեղ ու ստիպողաբար ոչինչ չանել: Եղեք ուժեղ, եթե ոչ ձեր, ապա գոնե ձեր երեխաների ապագայի համար:
Սա ասում եմ, որպեսզի երբ գա օրը և այդ մարդկանց, ովքեր ասելու են, թե ստիպողաբար են իրենց բերում, իրենց երեխաներին հայերը թուրքի ստրուկ կոչեն, ոչ ոք հանկարծ չնեղանա: