Եթե վարչապետը կարողանա վարչական բոլոր ռեսուրսներով հանդերձ՝ 20% ձայն հավաքել, ապա պետք է համարի մեծագույն հաղթանակ. Նաիրի Հոխիկյան


02:48 , 2 մարտ, 2021
Փաստորեն ճիշտ էին Ռուսաստանի գործընկերներս, երբ շեշտում էին, թե Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահից խնդրել է հնարավորություն՝ ապացուցելու իր հավատարմությունը։ Պուտինն էլ ասել է, որ Նիկոլը նախ իր հավատարմությունը պետք է ապացուցի սեփական ժողովրդին՝ կազմակերպելով արտահերթ ընտրություն։
Եթե ես լինեի ընդդիմության տեղում, կհամաձայնեի գնալ ընտրության։ Եթե վարչապետը կարողանա վարչական բոլոր ռեսուրսներով հանդերձ՝ 20% ձայն հավաքել, ապա պետք է համարի մեծագույն հաղթանակ։