Ի՞նչ աստիճանի պետք ա սրբություն չունենաս, որ առանց դիմադրելու գնաս հազարավոր տղերքի մահվան պատճառ դարձած վիժվածքին սատարելու հերիք չի, մի հատ էլ գոռաս՝ նիկոլ-վարչապետ


00:45 , 2 մարտ, 2021
Վարչական ռեսուրի կիրառմամբ մարդկանց ցույցերի բերելը միշտ էլ եղել է: Լուսնից չենք իջել: Բայց գիտե՞ք, թե որն էր էն ժամանակվա ու հիմիկվա տարբերությունը. նախկինում մարդկանց չէին տանում հազարավոր տղերքի մահվան մեջ մեղադրվողին սատարելու: Նախկինների ու ներկաների տարբերությունն էլ հենց դա է. նրանք գոնե սրբություն ունեին: Սրանք էդ էլ չունեն ախր: Մարդկանց մինչև վերջ ստիպում են իրենց պես պիղծ դառնալ, ուրանալ ամեն սրբություն:
Ես, որ ասում եմ՝ վարչական ռեսուրսով նիկոլին սատարելու եկած պետապարատի աշխատողները օրվա լափի հարց են լուծում, մարդիկ կան նեղանում են: Ինչի՞ եք նեղանում: Ի՞նչ աստիճանի պետք ա սրբություն չունենաս, որ առանց դիմադրելու գնաս հազարավոր տղերքի մահվան պատճառ դարձած վիժվածքին սատարելու հերիք չի, մի հատ էլ գոռաս՝ նիկոլ-վարչապետ:
Դրանք հետո գնում են տուն ո՞նց են զգում իրանց, ո՞նց են հաց ուտում: Ի՞նչ սրտով:
Մարդ կա 2018-ին մի ամիս աջակցել ա դրան, մինչև հիմա իրան չի ներում, մինչև հիմա իրան մեղավոր ա զգում էսքան զոհերի համար: Լավ բա դուք ի՞նչ խղճով եք գնում ու հորթի հրճվանքով սատարում դրան:
Ի՞նչ կրոնի եք դուք, մարդ չի հասկանում: