Խաչատուրով․ Հիմա մեզ փորձում են կառավարել մարդիկ, ովքեր չեն ծառայել բանակում եւ կեղտ են շպրտել բանակի վրա (Video)


21:15 , 1 մարտ, 2021

News.am-ը գրում է․

Հիմա մեզ փորձում են կառավարել մարդիկ, ովքեր չեն ծառայել բանակում եւ կեղտ են շպրտել բանակի վրա: Այս մասին մարտի 1-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Օրինակ, Փաշինյանն ասում է, թե ինքը չի ծառայել, քանի որ իր եղբայրները իրենից առաջ ծառայել են, եւ ինքը, որպես երրորդ եղբայր, կարող էր չծառայել: Բայց դու, այնուամենայնիվ, Ենոքավան գյուղից ես։ Երբ արձակուրդներ էին լինում, չէ որ կարող էիր գալ ու կանգնել անցակետում եւ այնտեղ գոնե երկու օր մնալ: Դու այնտեղ չես եղել, ոչ ոք քեզ չի հիշում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ