Կեցցե Արցախը, կեցցեն հերոսական բանակը, մեր զինվորները, մեր հերոսական գեներալները, մեր հերոսական սպաները և մեր զոհերը. Նիկոլ Փաշինյան


20:08 , 1 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Դուք պիտի հաղթեք: Հայաստանի Հանրապետությունում որևէ ուժ հաղթող չպիտի լինի, պիտի լինի միայն ու միայն մի ուժ՝ ժողովուրդը: Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, կեցցե Արցախը, կեցցե հայությունը, կեցցեն մեր բանակը, մեր հերոսական բանակը, մեր զինվորները, մեր հերոսական գեներալները, մեր հերոսական սպաները և մեր զոհերը, նրանց հարազատները, նրանց մայրերը, հայրերը, կանայք և երեխաները: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում իր հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Խոնարհվում եմ բոլորիդ առաջ և եթե կարող եք՝ ներեք մեզ մեր բոլոր սխալները»,-ասաց Փաշինյանը և հավաքված ժողովրդին կոչ արեց միացնել իրենց հեռախոսների լույսերը՝ ի հիշատակ զոհված զինծառայողների, սպաների: «Ձեր հոգիներին լույս իջնի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ