10:29 , 9 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Նոր զելանդացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի միջոցով պարզել են` այն նորածինները, ում մայրերը հաճախ են համբուրում, դիմադրողականություն են ձեռք բերում մի շարք հիվանդությունների նկատմամբ:
Պարզվում է, որ համբույրի ժամանակ մորից երեխային են անցնում որոշակի մանրէներ, որոնք ցմահ իմունիտետ են առաջացնում որոշ հիվանդությունների նկատմամբ: Դրանցից են օրինակ` ալերգիան, անգինան և ականջի հիվանդությունները:
Ապացուցվել է նաև, որ եթե երեխային քիչ են գրկում, ապա նրա իմունային համակարգը բավականին թույլ է զարգանում:
Բացի այդ երեխաների մոտ առաջանում են հոգեբանական բարդույթներ ու նրանք մեծանալով` նախընտրում են շրջապատից օտարացած ու միայնակ կյանքը: