10:25 , 9 օգոստոս, 2013
Դուք արթնանում եք գիշերվա ժամը 3-ին պետքարան գնալու համար, սակայն մինչև նորից պառկելը ստուգում եք ձեր էլեկտրոնային փոստը:
Դուք Ձեր երեխաներին անվանակոչում եք Eudora, Mozilla и Dotcom (Գուցե Դուք ժպտում եք, բայց նման դեպքեր գրանցվել են):
Անջատելով համակարգիչը` զգում եք վախեցնող դատարկության զգացում, կարծես ձեզ լքել է սիրած էակը:
Թռիչքի կամ ուղևորության դեպքում ժամանակի մեծ մասն անցկացնում եք նոթբուքը ծնկներին:
Եթե անգամ ձեր ներկայիս աշխատանքն այդքան էլ չեք սիրում, շարունակում եք մնալ աշխատավայրում, քանի որ այնտեղ ինտերնետից անվճար օգտվելու հնարավորություն կա:
Դուք ծիծաղում եք դանդաղագործ ինտերնետից օգտվող մարդկանց վրա:
Դուք սկսում եք սմայլիկներ օգտագործել սովորական նամակներ գրելիս:
Վերջին անձնավորությունն, ում հետ ծանոթացել եք, եղել է JPEG ձևաչափով:
Ձեր համակարգիչը փչացել է: Դուք ինտերնետ չեք մտել երկու ժամ: Սկսում եք նյարդայնանալ և ոչ մի կերպ չեք կարողանում կենտրոնանալ մեկ այլ գործի վրա: