10:21 , 9 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նույնիսկ Սուրբ գահին բազմելուց հետո յուրաքանչյուր ամիս անդամավճար է մուծում Բուենոս Այրեսի «Սան Լորենսո դե Ալմագրո» ֆուտբոլային ակումբին:
Բանն այն է, որ այս տարվա մարտին Հռոմի պապ ընտրված կարդինալ Բերգոլյոն 2008թ.-ից վեր հանդիսանում է ակումբի անդամ և ունի երկրպագուի քարտ՝ 88235 համարով: Այս մասին հաղորդում է Ria novosti-ն: