«Փաշինյանը նախագահի գրասենյակը «ռմբակոծում» է ԳՇ պետի հրաժարականի պահանջով փաստաթղթերով». ռուսական Առաջին ալիքի անդրադարձը ՀՀ ներքաղաքական իրավիճակին (Video)


11:48 , 1 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին, ինչպես նաև հիշատակելով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի «10 տոկոսով պայթած հրթիռների» մասին աղմկահարույց հայտարարությունը:

«Վարչապետը «ռմբակոծում» է նախագահի գրասենյակը՝ Գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջով փաստաթղթերով: Պետք է հասկանալ տեղի ունեցող գործընթացի դրդապատճառները: Հրթիռային բաղադրիչը մեծ չէ, բայց նույնպես առկա է»,- ռեպորտաժի սկզբում նշել է «Воскресное Время» լրատվական ծրագրի հաղորդավար Վիտալի Ելիսեևը:

Ինչպես նկատում է ռեպորտաժի հեղինակը, «ռազմական փորձագետների աչքերը զարմանքից թռել են ճակատներին»: «Խոսքն անգամ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյայի խելամտության մասին չէ, այլ մաթեմատիկայի դպրոցական դասընթացներից ստացած տարրական գիտելիքների»,- ասել է լրագրողը:

«Ասելու համար, որ պայթում է «Իսկանդեր»-ի մարտագլխիկների միայն տաս տոկոսը, պետք է առնվազն 10 հրթիռ արձակել, որպեսզի 1-ը պայթի, 9-ը՝ ոչ: Հայաստանն ունի ընդամնեը 4 հրթիռ: Իսկ եթե ասվում է, որ արձակված հրթիռի 10 տոկոսն է պայթել, դա բացարձակ հիմարություն է: Հրթիռը կարող է կա՛մ պայթել, կա՛մ չպայթել»,- Առաջին ալիքի հետ զրույցում ասել է ռուս ռազմական Կոնստանին Սիվկովը:

«Անցյալ տարվա զեկույցներում ստանդարտ արտահայտությունը հետևյալն էր. «ԼՂ շփման գծի ողջ երկյանքով մարտեր են ընթանում: Շփման գիծն այժմ, բարեբախտաբար, խաղաղ է, սակայն մարտերը տեղափոխվել են Երևանի կենտրոն, որտեղ բանակային վրաններ են տեղակայվել»,- նշում է ռեպորտաժի հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: