Արագածոտնի մարզեպտն այսօր կեսօրից իր մոտ է կանչում համայնքների ղեկավարներին, գյուղապետերին, մարզի դպրոցների տնօրեններին (Video)


22:56 , 28 փետրվար, 2021
Արագածոտնի մարզեպտն այսօր կեսօրից իր մոտ է կանչում համայնքների ղեկավարներին, գյուղապետերին, մարզի դպրոցների տնօրեններին և սպառնալիքների միջոցով պահանջում է մարդիկ տանել Նիկոլ Փաշինյանի վաղվա հանրահավաքին։

Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է այս պահին մարզպետարանի շենքում տիրող եռուզեռը. շենքի ներսում գումար, բենզին և ավտոբուսներ են հատկանացնում Փաշինյանի հանրահավաքին մարդկանց տանելու համար։

Նույն վիճակն է նաև մյուս բոլոր մարզերում: Ամբողջ իշխանությունը լծված է վարչական ռեսուրսով մարդկանց հանրահավաքի բերելու գործին:

Մանրամասները կներկայացնենք առաջիկայում։