ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1 535 հա տարածք


10:20 , 1 մարտ, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1 535 հա տարածք, 478 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 962 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։