Քեթրին Զետա-Ջոնսը պատմել է իր հիվանդության մասին


09:53 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

2011 թ. դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը հիվանդանոցում էր հայտնվել նյարդային ցնցման պատճառով: Բժիշկների ախտորոշումը հուսադրող չէր՝ «մոլագարային դեպրեսիվ փսիխոզ»: Շատերը վստահ էին, որ նրա դերասանական կարիերան դրանով կավարտվի, և Դուգլասների կլանն արդեն ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող: Բարեբախտաբար, այդ կանխատեսումները չիրականացան: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Քեթրինը կրկին սկսեց ակտիվ նկարահանվել: Բայց հիվանդությունը վերահսկելու համար դերասանուհին ստիպված էր վերջերս կրկին պառկել հիվանդանոցում: 

Ամուսնու օրինակով նա չի թաքցրել հանրությունից իր վիճակը և շուտով հարցազրույց է տվել, որտեղ մանրամասնորեն պատմել է հիվանդության մասին: 

«Երբ Մայքլին սարսափելի հիվանդություն ախտորոշեցին, ես հասկացա, որ դա ինձ միանգամից շարքից կհանի… Ես չգիտեի ինչ անել, ուր գնալ, ինչպես հոգեբանորեն գլուխ հանել իրավիճակից և ինքս ինձնից: Իհարկե, այդ ամենը հանգեցրեց նյարդային ցնցման և իմ վաղեմի խնդրի սրման»,- պատմել է դերասանուհին։