Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետին


16:12 , 28 փետրվար, 2021

Ես՝ Նվեր Ֆեդյայի Ասրյանս՝ հանդիսանալով նախկին ՀՀ ՃՈ 2֊րդ գումարտակի 6֊րդ վաշտի 2֊րդ դասակի հրամանատար, ոստիկանության պահեստազորի սպա, միշտ եղել եմ հայրենիքիս կողքին և իմ պատրաստականությունս եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ֊ին։

Ես՝ Սերյոժա Ղարիբյանս, հանդիսանալով պահեստազորի սպա, այս պահից ինձ համարում եմ ԳՇ պետի անմիջական ենթակա:
Պարո՛ն Գեներալ-գնդապետ սպասում եմ Ձեր հրահանգներին: