Երազների մասին ուշագրավ փաստեր


09:35 , 9 օգոստոս, 2013

Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը:

Արթնանալուց 5 րոպե հետո արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է 90%-ը:

Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:

Ցանկացած մարդ (բացառությամբ ծայրահեղ հոգեբանական խանգարումներ ունեցողների) երազներ է տեսնում: 

Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց երազում, իսկ կանայք հավասար չափով և՛ տղամարդկանց, և՛ կանանց են տեսնում:

Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:

Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց իրականում դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում փողոցով քայլելիս կամ որևէ մարդաշատ վայրում, պարզապես չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ՝ ձեր երազի միջի անծանոթ «մարդասպանը» կարող է լինել այն մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ երեխա էիք: Մենք բոլորս էլ օրվա մեջ տեսնում ենք հազարավոր դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:

Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:

Երազները նրա մասին չեն, ինչ մենք տեսնում եք առարկայորեն:

Եթե դուք երազ եք տեսնում ինչ-որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազներն ունեն խորիմաստ խորհրդանշական լեզու. ենթագիտակցությունը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է այն:

Կարդա ավելին