«Պետք է խեղդել այն». ճապոնացիները կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի


11:52 , 28 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է.

Ճապոնական լրատվամիջոցների ընթերցողները հուզականորեն են արձագանքել Կուրիլյան կղզիներում ռուսական զորավարժությունների մասին լուրերին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Ավելի վաղ «Յոմիուրի սիմբուն» և «Հոկայդո Սիմբուն» պարբերականները, Yahoo News Japan խոշորագույն ճապոնական լրատվական կայքը, հայտնի TBS (Tokyo Broadcasting Corporation) և Hokkaido UHB News հեռուստաալիքները նյութեր էին ներկայացրել փետրվարի 26-ին Հարավային Կուրիլյան կղզիներում սկսված զորավարժությունների մասին:

Միևնույն ժամանակ, բոլոր տեղեկատվական ռեսուրսները մեջբերում էին Ռուսաստանի պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնական հայտարարությունը զորավարժությունների մեկնարկի մասին: Գերատեսչությունը, մասնավորապես, մատնանշել է զորավարժությունների պլանային բնույթը և հիշեցրել է, որ նախապես նախազգուշացրել էր դրանց մասին: Այնուամենայնիվ, դա չի հետաքրքրել ընթերցողներին:

Որոշ օգտատերեր մտածել են, որ ռուսական զորավարժությունները ենթադրաբար ուղղված են Ճապոնիայի վրա հարձակման նախապատրաստմանը, և կոչ են արել նախաձեռնող քայլեր ձեռնարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ