09:29 , 9 օգոստոս, 2013Miss World 2013 թ. առաջին մասնակիցը Ուզբեկստանից (7 լուսանկար)
Սա առաջին աղջիկն է Ուզբեկստանից, որը կմասնակցի «Միսս աշխարհ» մրցույթին:
Առաջին անգամ այս տարի Ուզբեկստանից Ռահիմա Գանիեւան իր ժողովրդի դրոշի տակ ելույթ կունենա «Miss World» մրցույթին, հայտնում է մրցույթի missworld.com պաշտոնական կայքը:

Հուլիսի 20 - ին Տաշքենդում Ռահիման հաղթող է ճանաչվել «Միսս Ուզբեկստան 2013» մրցույթում: Չնայած Ուզբեկստանում լրատվամիջոցները ուշադրություն չեն արժանացնում այդ փաստը:
Ուզբեկստանի մասին կայքում հինգ առավել հետաքրքիր փաստեր են ներկայացված:
Օրինակ` Ուզբեկստանում կնոջը ողջունում են` թեքվելով դեպի կինը եւ աջ ձեռքը սրտի մոտ: Եվ նաեւ այն փաստը, որ մեծ մաթեմատիկոս Ալ-Խորեզմին, ով մտցրել է արաբական թվերի օգտագործումը եւ հիմնադրել է հանրահաշիվը, ծնվել է Ուզբեկստանում: Ուզբեկստանը աշխարհում երկու երկրներից մեկն է, որոնք ելք չունեն դեպի ծով եւ սահմանակից են երկրների, որոնք նույնպես չունեն մուտք դեպի համաշխարհային օվկիանոս: Մյուս նման երկիրը Լիխտենշտեյնն է:
Այս երկրի մյուս առանձնահատկությունն այն է, ինչպես նշվում է կայքում, որ Ուզբեկստանում բլիթը (հաց) երբեք ներքեւի մասը դեպի վեր չի դրվում եւ երբեք գետնին չի դրվում, նույնիսկ եթե պայուսակի մեջ է:
Նշվում է, որ այս տարի կլինեն դեբյուտներ մի քանի երկրներից, որոնք մասնակցելու են «Miss World» մրցույթին, այդ թվում Կամերուն, Գվինեա, Գվինեա - Բիսաու, եւ Կոսովոյից
Մնացած մասնակիցների մասին կարող եք գտնել այստեղ: http://www.missworld.com





