Առավոտյան նախաճաշ` չինական ձվածեղ հավով, կաղամբով, սնկով և նեխուրով


10:06 , 9 օգոստոս, 2013

Պատրաստելու համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցը: Համն ավելի նրբին է, և այն պարզապես հալվում է բերանում:

Այս ձվածեղը շատ հայտնի է դարձել Միացյալ Նահանգներում: Անվանումը գալիս է լոտոս ծաղկից և նշանակում է «սպիտակ լոտոսի թերթիկներ»:

Բաղադրամասեր

Ձվածեղ

6 ձու (սպիտակուց)

200 գ. եփած հավի դոշ

200 գ. մունգ լոբու ծիլեր

100 գ. սունկ

100 գ. նեխուր

1 սոխ

1 գարնանային սոխ

աղ, պղպեղ

ձեթ

Սոուս

½ բաժակ հավի արգանակ

2 ճաշի գդալ սոյայի սոուս

1 ճաշի գդալ բրնձե գինի

1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա

3 ճաշի գդալ ջուր

1 ճաշի գդալ ձեթ

սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը
  • Կտրատեք հավը փոքր կտորների: Շերտերով կտրատեք սունկն ու նեխուրը: Ավելացրեք ծիլերն ու խառնեք բոլոր բաղադրամասերը միմյանց հետ: Կտրատեք սոխը, տաքացրեք ձեթը թավայում, տեղադրեք և տարածեք սոխը, այնուհետև ավելացրեք մնացած բաղադրամասերը:
  • Տապակեք` անընդհատ խառնելով, ավելացրեք աղ և պղպեղ: Կողմ դրեք, որպեսզի սառչի:
  • Խփեք ձվերը, ավելացրեք այն տապակած մսին և բանջարեղենին, այնուհետև կապակցեք բոլոր բաղադրամասերը: Նորից տաքացրեք ձեթը թավայում, լցրեք ձվի խառնուրդը, տապակեք վերջինս` զգուշորեն շարժելով այն մեկ ծայրից մյուսը: Երբ ձվածեղը պատրաստ է, շրջեք այն և տապակեք այնքան, մինչև օղակները դառնան շագանագագույն:
  • Սոուս: Եփեք արգանակը կաթսայիկի մեջ, ավելացրեք սոյայի սոուս, գինի և պղպեղ: Անջատեք ջերմությունը: Խառնեք ալյուրը ջրի հետ, դանդաղ ավելացրեք արգանակին` խառնելով այն մինչև պնդանալը: Ավելացրեք ձեթ և նորից խառնեք: Տաքացրեք սոուսը և խառնեք: Այնուհետև լցրեք այն ձվածեղի վրա:
  • Նորից տաքացրեք սոուսը և խառնեք: Այնուհետև նորից լցրեք ձվածեղի վրա:

Մատուցեք, քանի դեռ տաք է: