09:01 , 9 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Պակիստանցի ձեռնարկատեր Մալիկ Ամիր Հան Աֆրիդիին առևանգել են՝ մահվան սպառնալիքով, որը իր 76 սմ-անոց բեղերի պատճառով ստիպված է տեղափոխվել և ընտանիքից առանձին ապրել՝ հաղորդում է Al-Arabiya-ն:
Պակիստանում իսլամիստ գրոհայինները փորձել են ստիպել նրան հետևել կրոնական օրենքներին, որոնց համաձայն՝ տղամարդը պետք է սափրի բեղերը: Երբ գործարարը հրաժարվել է, 2009թ.-ին թալիբները նրան առևանգել են և մոտ մեկ ամիս պատանդ պահել քարանձավում: Նրան ազատ են արձակել միայն այն ժամանակ, երբ համաձայնել է սափրել բեղերը:
2012թ.-ին կրկին աճեցնելով բեղերը՝ նա սպառնալից հեռախոսազանգեր է ստացել, որոնց պատճառով ստիպված է եղել տեղափոխվել Ֆեյսալաբադ: Նրա ընտանիքի անդամները նրան կարող են տեսնել ամսվա մեջ մեկ անգամից ոչ ավելի: