«Ժողովուրդ». Մարմնավաճառի ծառայությունից օգտված տղամարդը ճարահատյալ դիմել է իրավապահ մարմիններին


08:33 , 9 օգոստոս, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Զավեշտալի դեպք է պատահել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններ հասան այն մասին, որ օգոստոսի 8-ին Էրեբունու մի բնակիչ իր տուն է տարել անհայտ մարմնավաճառի, ժամանակ անցկացրել նրա հետ և օրվա վերջում վճարելով 10 հազար դրամ՝ նրան ճանապարհել։ Սակայն մի քանի ժամ անց նկատել է, որ իր դրամապանակից մոտ 600 ԱՄՆ դոլար գումար է պակասում։ Տղամարդը ճարահատյալ դիմել է իրավապահ մարմիններին՝ այդ կնոջը գտնելու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: