Օբաման խոստացել է այսօր պատասխանել ՌԴ-ի հետ հարաբերություններին առնչվող հարցերին


08:26 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուրբաթ կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ կհստակեցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը: 

Հինգշաբթի Օբաման Սպիտակ տանը հանդիպել է լրագրողների հետ՝ հույն վարչապետ Անտոնիս Սամարասի հետ բանակցություններից հետո: Սեպտեմբերին Մոսկվայում բարձր մակարդակով ռուս-ամերիկյան հանդիպման կասեցման մասին հաճախ հնչող հարցերին ի պատասխան՝ նախագահը խնդրել է դրանք իրենց ուղղել ուրբաթ կայանալիք ասուլիսին: Այն մասին, որ Օբաման ծրագրում է այսօր նման միջոցառում անցկացնել, նախկինում չի հաղորդվել:

Ասուլիսը կսկսվի տեղի ժամանակով ժամը 15.00-ին (Երևանի ժամանակով՝ 23.00-ին): Հաջորդ օրը Օբաման 9-օրյա արձակուրդի կմեկնի Մասաչուսեթս նահանգ: