«Ժողովուրդ». Տեսակետ կա, թե Տիգրան Սարգսյանն իր համար առանձին քաղաքական թիմ է պատրաստում


08:11 , 9 օգոստոս, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին օրերին գաղտնի հանդիպումներ է ունենում իր մերձավոր շրջապատի հետ։ Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և վարչապետի այլ սիրելիներ։

Նրանք հանդիպում են հիմնականում երեկոյան ժամերին և ինչ-որ բաներ քննարկում։ Թե ինչ, «Ժողովուրդ»–ն առայժմ չհաջողվեց ճշտել։ Նշենք, որ այս իրավիճակը որոշակի անհանգստություն է առաջացրել որոշ ՀՀԿ-ականների շրջանում։ Նույնիսկ տեսակետ կա, թե Տ. Սարգսյանն իր համար առանձին քաղաքական թիմ է պատրաստում՝ ապագա զարգացումներին «դիմագրավելու» համար»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: