ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը


15:56 , 27 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: