07:59 , 9 օգոստոս, 2013«Ժողովուրդ»-ը գրում է.
«Նախագահի նստավայրը կոնյակի հերթական մեծ խմբաքանակն է գնել։ Օրերս ՀՀ պետական բյուջեից 1 մլն դրամից մի փոքր պակաս գումար է տրամադրվել «Պեռնո Ռիկար» ընկերությունից կոնյակ գնելու համար։ Ինչպես փաստում են «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ գումարով նախագահի նստավայրը գնել է 39 հատ 0.7 լիտր տարողության 20 տարեկան «Նաիրի» կոնյակ։
Հիշեցնենք, որ ամեն ամիս նախագահականը մոտ 1 մլն դրամի կոնյակ է գնում։ Ու եթե դա վերածենք լիտրերի, ապա կստացվի, որ նախագահականում ամեն ամիս միջինը 25-30 լիտր կոնյակ են խմում, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս, 20 տարեկան «Նաիրի»։ Մնում է միայն զարմանալ, թե նախագահականում այդքան կոնյակն ինչպես է խմվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: