14:28 , 27 փետրվար, 2021Նախօրեին նախագահ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանիի հետ։
Որոշում կայացնելու համար Արմեն Սարգսյանն ուներ 3 օր (ժամկետը լրանում է այսօր, եթե խոսքը աշխատանքային օրերի մասին չէ, իսկ Սահմանադրությունում դա նշված չէ - խմբ.)։
Նախագահ Սարգսյանը կամ պետք է վարչապետի դիմումը հետ ուղարկի՝ իր դիտողություններով, կամ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որոշումը մեխանիկորեն կմտնի ուժի մեջ։
Հավելենք, որ նախօրեին Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։