Շախմատի Հայաստանի առաջնություն․ վերջին տուրից առաջ Գաբուզյանը գլխավորում է աղյուսակը


14:06 , 27 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

10-րդ տուրում պարտություն են կրել թե՛ առաջատար Հովհաննես Գաբուզյանը, թե՛ նրա մոտակա հետապնդող Արման Փաշիկյանը։ Գաբուզյանը պարտվել է Լևոն Բաբուջյանին, իսկ Փաշիկյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին։

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը 7,5 միավորով։ 6,5-ական միավորով երկրորդ տեղը կիսում են Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը։ Առաջատարը վերջին տուրում սևերով մրցելու է Տիգրան Լևոնի Պետրոսյանի հետ։ Արման Փաշիկյանի մրցակիցը Հայկ Մարտիրոսյանն է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը կմրցի Մանուել Պետրոսյանի հետ։

Վերջին տուրի պարտիաները կսկսվեն 15։00-ին։ Ուղիղ եթերը՝ այստեղ։